կարևոր
2095 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-13 13:30

Որպեսզի վտանգի աստիճանը ընկալելի լինի. Արշավիր Ղարամյան

Որպեսզի վտանգի աստիճանը ընկալելի լինի. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները)երևում է տեսանելիությունը և կից գրել․

«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։

Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։

Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման դեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ»։