կարևոր
1417 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-13 13:14

ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:

Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ:  «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,- նշել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։