կարևոր
1990 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-13 12:55

Անդրանիկ Քոչարյանը կեղծ տեղեկություն է տրամադրել.նա պնդել էր, որ թշնամին առաջ չի գնացել

Անդրանիկ Քոչարյանը կեղծ տեղեկություն է տրամադրել.նա պնդել էր, որ թշնամին առաջ չի գնացել

Սյունիքում տիրող իրավիճակի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ բարձրաստիճան պետական պաշտոնյան ապատեղեկատվություն է տարածել:

Խոսքը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մասին է, որը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ թշնամին առաջ չի եկել, ընդամենը մի չպահպանվող բարձունքի է հասել:

Մինչդեռ Փաշինյանը խոսում է ադրբեջանցիների կողմից մեր պետական սահմանը հատելու եւ 3.5 կմ խորանալու մասին: