կարևոր
3187 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-13 12:27

Սյունիքում այս պահին ռուս զինվորականների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում

Սյունիքում այս պահին ռուս զինվորականների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում

Yerkirmedia.am-ի տեղեկություններով բանակցությունները սկսվել են ռուս զինվորականների մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ, որոնք երեկվանից հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը՝ 3,5 կիլոմետր խորանալով Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լիճ տեղանքում։

Նշենք, որ իշխանությունները երեկ տեւական ժամանակ քար լռություն պահելուց հետո, սկսեցին արդարացումների շարքը, ընդ որում, իրար հակասելով։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։