կարևոր
1336 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-13 11:39

Արցախի մի շարք համայնքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի մի շարք համայնքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ համատեղ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասի, ինչպես նաև Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Տեղեկատու հեռախոս՝ 911: