ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ինձ խորապես անհանգստացնում են տարածված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զորքերը անցել են Հայաստանի տարածք։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական ձգտումները՝ նոր պատերազմի վտանգ առաջացնելով», - գրել է ԱՄՆ կոնգրեսականը։
Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»։
«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով, այժմ ավելի առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ Ազատության աջակցության օրենքի] 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակից է լինում մարդու իրավունքների խախտումներին և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», - նշել է նա: