կարևոր
1774 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 23:25

ԵՄ-ն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել կանխել հակամարտության սրացումը

ԵՄ-ն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել կանխել հակամարտության սրացումը

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնք արդեն ավելի քան 50 մարդու կյանք են խլել:

«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի ավելի լայն հակամարտություն, որը, առաջին հերթին, կազդի երկու կողմերի քաղաքացիական բնակչության վրա», - ասված է Ջոզդեֆ Բորելի հայտարարության մեջ, որը դատապարտում է երկու կողմերի գործողությունները:

Առնվազն 53 մարդ է սպանվել Գազայում, 6 մարդ՝ Իսրայելում բռնությունների սրումից ի վեր: Ըստ պաշտոնյաների՝ պաղեստինցի զինյալները հրթիռներ են նետում Իսրայելի վրա, իսկ Իսրայելը օդային հարվածներ է հասցնում անկլավին: