Ինչպե՞ս է կյանքը շարունակվում ու ապագայում շարունակվելու Արցախում:
Պատերազմից հետո, երբ լռում են թնդանոթների ձայները, արցախցի երեխաները շարունակում են ստեղծագործել: Նկարչության դասասենյակում քար լռության մեջ լսվում է միայն մատիտների խզխզոցը, չեն խոսում, չեն աղմկում. Արցախն են նկարում:
«Սկզբում երեխաները վառ գույներ չեն օգտագործել, նկարել են պատերազմող զինվորներ, զենքեր ու տանկեր,- ասում է նկարչության ուսուցչուհին, ապա հավելում,- սակայն ժամանակի ընթացքում վառ գույները կրկին նրանց նեկապնակ են վերադարձել, բայց այդ գույներ մեջ հիմա էլ կարոտ կա»:
«Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրն իրականացվում է Արցախի համազգային հայ կրթամշակութային գրասենյակի կողմից:
Խաղաղության մասին երազող եւ Արցախը նկարող փոքրիկների մասին պատմում է Ալիսա Մելքոնյանը: