կարևոր
2020 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-12 21:28

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Արցախում տիրող իրավիճակը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», - նշվում է հայտարարությունում։