1994 թ. մայիսի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրված հրադադարի համաձայնագրով ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը, համենայն դեպս՝ ակտիվ ռազմական գործողությունները կանգնեցնելու իմաստով:
Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը անժամկետ էր եւ եռակողմ՝ ստորագրված Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների եւ, ամենակարեւորը, Արցախի ներկայացուցչի կողմից:
Փաստաթղթի տակ Արցախի ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Բաբայանի ստորագրության առկայությունն էր, որ փաստացի ձեւակերպում էր Արցախի սուբյեկտայնությունն ու Ադրբեջանի կողմից այդ իրողության հետ այդ ժամանակ հաշվի նստելու փաստը:
Հրադադարի անժամկետ համաձայնագիրն, իհարկե, ոչ վերջնական խաղաղություն բերեց, ոչ՝ բարիդրացիական հարաբերություններ ռազմական ուժի ու ցեղասպանական գործողությունների դիմած հարեւանի հետ, ոչ էլ՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ունեցած հավականություններին վերջ դրեց: Թղթի վրա՝ անժամկետ, իսկ իրականության մեջ՝ ժամանակավոր հրադադարն, ըստ էության, հնարավորություն տվեց փակել հակամարտության ակտիվ փուլն այդ ժամանակահատվածում ու գործընթացը տեղափոխել բանակցային՝ քաղաքական կարգավորման դաշտ:
Հայկ Սահակյանի անդրադարձը: