կարևոր
3394 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-12 20:40

Երբ լինեմ 100 տարեկան, դուք ինձ կհիշեք. այսօր մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր հայ կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի  եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է:

2011 թվականին, երբ, մաեստրոյի 90-ամյակի առթիվ, Երկիր մեդիայի մեր գործընկեր Լուսինե Ղարիբյանը հարցազրույց էր վերցնում, Էդվարդ Միրզոյանը ժպիտով ասաց. «Ես չեմ կասկածում, երբ լինեմ 100 տարեկան, դուք ինձ կհիշեք, կյանք է»: Այսօր մաեստրոյի 100-ամյակը տոնում են բոլոր ընկերներն ու հարազատները` ցավոք առանց նրա: Այսօր նրան հիշում են բոլորը, Երկիր մեդիան, Լուսինե Ղարիբյանն էլ պարտավոր էին հիշել: Եվ դեռ շատ սերունդներ կհիշեն, կմեծարեն Էդվարդ Միրզոյանին ու կվայելեն նրա ստեղծագործությունները:

Նրա սիմֆոնիաները, սիմֆոնիկ պոեմները, երգերն ու կանտատները մեր երկիրը ներկայացրել ու ներկայացնում են ամբողջ աշխարհում:

Էդվարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան, Ալեքսանդր Հարությունյան. համարձակ ու առաջադեմ երիտասարդ երաժիշտների հզոր հնգյակին բոլորն էին ճանաչում: Բացի տաղանդավոր երաժիշտ լինելուց Էդվարդ Միրզոյանը նաեւ մեծ մարդասեր էր:

Զարուհի Սահակյանի անդրադարձը: