կարևոր
2014 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-12 16:25

Կենտրոնի փոխթաղապետին և գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Կենտրոնի փոխթաղապետին և  գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«Արդեն տեղեկացվել էր, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի գրաենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Ա.-ին, և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ մեղադրանք է առաջադրվել նույն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Ա. Դ.-ին:

Քիչ առաջ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նշված դեպքի առնչությամբ ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները, պատշաճ դատախազական հսկողության ներքո շարունակվում են»: