07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2021թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:50-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշման դեմ:
Բողոքի պատճենը նույն օրը և նույն ժամին ներկայացվել է գործը քննած ստորադաս դատարան:
Մինչ այս պահը հիշյալ դատական գործի նյութերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չեն ստացվել, ինչի հետևանքով իմ վերաքննիչ բողոքը մինչ այժմ նույնիսկ չի մակագրվել որևէ դատավորի, իսկ Հայկ Հեքիմյանը շարունակում է գտնվել անազատության մեջ իր ապօրինությամբ ցինիզմի հասնող մի մեղադրանքով:
Ստացվում է, որ արդեն 12 օր է, ինչ համապատասխան նյութերը Երևան քաղաքի Տիգրան Մեծի 23/1 շենքից չեն կարողանում տեղափոխել 3500 մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի 23 շենք:
Հիշեցնեմ, որ Հայկ Հեքիմյանը դաշնակցական է, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ազգականն է:
Հիշեցնեմ նաև, որ դաշնակցականները մեղմ ասած չեն սիրում նոլիկին, ինչի արդյունքում իրավապահ մարմինները մեղմ ասած չեն սիրում դաշնակցականներին:
Պետք է փաստել նաև, որ դաշնակցականները մեղմ ասած «թքած ունեն» այդ սիրո պակասի վրա և ինչպես «ողջունել», այնպես էլ շարունակելու են «ողջունել» նոլիկականներին ու նրանց սպասարկող անձնակազմին»:
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։