կարևոր
2548 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-12 15:10

Թշնամին առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ

Թշնամին առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ

Yerkirmedia.am-ի աղբյուրները հաստատում են Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները առաջ են եկել:

Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-լրագրողի հետ զրույցում ասել են վարդենիսցիները։