կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-12 13:39

Վերսկսվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը

Վերսկսվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:

Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ի վաղ առավոտից Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, նշում են, որ 1 ամիս է դիզվառելիքի խնդիրներ ունեն, արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում։