կարևոր
1267 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-12 13:26

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։

Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, մեկ-երկու օրից կկարողանան հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը։ Դաշինքի կենտրոնական շտաբը օրերս կհրապարակի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց օգնությամբ լրատվամիջոցներն ու ցանկացած ոք տեղեկատվություն կարող է ստանալ «Հայաստան» դաշինքի գործունեության վերաբերյալ։