կարևոր
4384 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-12 12:56

Սյունիքում, Իշխանասարը շրջանցելով, ադրբեջանական զորքն առաջացել է Վերիշեն գյուղի ուղղությամբ

Սյունիքում, Իշխանասարը շրջանցելով, ադրբեջանական զորքն առաջացել է Վերիշեն գյուղի ուղղությամբ

Այսօր առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի մարզի տարածքում, շրջանցելով Իշխանասարը մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։ 

Ադրբեջանական խմբավորումը բավականին մեծաթիվ է։ Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներն առաջ են շարժվել։

Առայժմ փորձ է արվում բանակցություններով հարցին կարգավորում տալ։ Հայկական զինված ուժերին տրվել է թիվ 1 պատրաստություն։

Այս պահին Գյումրու եւ Երեւանի երկնքում ռազմական ուղղաթիռներն են պտտվում: