կարևոր
2716 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-12 11:26

Բողոքի ակցիա՝ Երևանում․ վառելիքի պատճառով ավտոբուսները վաղ առավոտից երթուղի դուրս չեն եկել

Բողոքի ակցիա՝ Երևանում․ վառելիքի պատճառով ավտոբուսները վաղ առավոտից երթուղի դուրս չեն եկել

Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներ ու երթուղայիններ դուրս չեն եկել երթուղի։ Վարորդները նշում են, որ 1 ամիս է դիզվառելիքի խնդիրներ ունեն, արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, այսօր հազարավոր քաղաքացիներ առավոտյան չեն կարողացել հասնել աշխատանքի՝ տրանսպորտի բացակայության պատճառով:

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկությունները, քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել: «Տեխնիկական խնդիր է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ կապված խնդիրներ են առաջացել: Լրացուցիչ պարզաբանում կներկայացնենք: Այս պահին հնարավորինս արագ կփորձենք լուծել խնդիրը»,- ասել է Կարապետյանը: