կարևոր
1600 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-12 10:05

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:

Տեղեկատու հեռախոս՝ 911: