Մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր համայնքներում արդեն իսկ նախընտրական պաստառներ են փակցվում, որոնց թվում նաեւ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության:
Արտահերթ ընտրություններին իշխող կուսակցությունը մասնակցելու է «ԱՊԱԳԱ ԿԱ» կարգախոսով, իսկ տարբեր տեղերում քաղաքացիները լրացնում են այդ կարգախոսը՝ գրառելով՝ «ԱՊԱԳԱ ՉԿԱ» կամ «Ապագա կա ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ»:
Ի դեպ, համացանցային աղբյուրները հուշում են, որ «ԱՊԱԳԱ ԿԱ» անունը կրող կուսակցություն կա Իսրայելում, եբրայերեն «ԵՇ ԱՏԻԴ» անվամբ: