կարևոր
1090 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 21:50

«Հայաստան» դաշինքի հռչակագրի շեշտադրումները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին ազդարարվեց «Հայաստան» դաշինքի ձեւավորման մասին: Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցությանը։

Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության։ Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ։

Կողմերը նշում են, որ իրենց ձեւավորած լայն մասնագիտական թիմով ստանձնելու են արժանապատիվ ապագա կերտելու գործը: Հատուկ ընդգծում են, որ պրոֆեսիոնալների թիմ են հավաքում՝ երկրում առաջացած բազմաթիվ խնդիրները պետք է մանրակրկիթ հաշվարկված լուծումներ ստանան: Հայաստան դաշինքի հռչակակգրում  ներառված են բոլոր այն կետերը, որոնց պետք է լինի ընդգծված անդրադարձ:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: