կարևոր
865 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 20:59

Կենտրոնի փոխթաղապետը և գլխավոր մասնագետը ձերբակալվել են. հարուցվել է քրգործ

Կենտրոնի փոխթաղապետը և գլխավոր մասնագետը ձերբակալվել են. հարուցվել է քրգործ

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:

Մեր տեղեկություններով` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Նշենք, որ այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ: Առավոտյան թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք նաև, որ Արմեն Ազիզյանը ժամանակավոր կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է: