15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Վանեցյանի նկատմամբ սուտ մատնության հիմքով «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գլխավոր դատախազին ուղարկել է հաղորդում հանցագործության մասին․ այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Հայտնի զրպարտիչ, հայտնի իրավախախտ «Իմ իրավապաշտպանը» իրեն անվանակոչած ՀԿ նախագահ հռչակված Քրիստ Հովսեփյանը, ով աչքի էր ընկել հանրաքվեի ընթացքում ՈՉ-ի կողմի անդամներին զրպարտելով և ամենատարբեր մարդկանց նկատմամբ սուտ մատնություն կատարելով, չի փոխել իր կարմիր կաշին։
Այս երևույթը մնալով հավատարիմ իր ոչ բարոյական կերպարին՝ մայիսի 9-ին զրպարտությամբ սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ։
Վերոգրյալի առթիվ ՀՀ գլխավոր դատախազին եմ ուղարկել հաղորդում հանցագործության մասին»։