04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունն (ՄԻԳԿՎ) անհանգստություն է հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում բռնության էսկալացիայի պատճառով եւ կոչ է արել դադարեցնել այն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը:
«Մենք խորապես անհանգստացած ենք և դատապարտում ենք այդ բռնությունը եւ բռնության ցանցակած դրդում, ինչպես նաեւ Էթնիկ բաժանումը եւ սադրանքները»,-ասել է նա:
Վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալները՝ Քոլվիլը հայտնել է, որ մայիսի 7-ից մինչեւ 10-ը 915 պաղեստինցիներ են վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում եւ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին: Նրանց մեծամասնությունը վիրավորվել է Իսրայելի անվտանգության ծառայությունների գործողություններից:
ՄԻԳԿՎ-ում դիմակայող կողմերին կոչ են արել հանդարտեցնել իրավիճակը եւ խուսափել հետագա բռնությունից: