կարևոր
934 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 16:30

Այսօր արցախյան գոյամարտի հերոս, ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանի ծննդյան օրն է

Այսօր արցախյան գոյամարտի հերոս,  ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանի ծննդյան օրն է

Այսօր արցախյան գոյամարտի հերոս, ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանի ծննդյան օրն է։

1990 թվականին Հարմիկը Պարսկաստանից կամավորագրվեց դառնալու մեկը այն մարդկանցից, ովքեր չվախեցան կռվել ու ապրել հանուն հայրենիքի:

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Հարմիկ Հովսեփյանը, լինելով ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի անդամ, իր կյանքը և գիտելիքները շարունակում է ներդնել աշխարհազորի ստեղծման գործին՝ ներկայումս ստանձնելով մարտական ջոկատների մարզման աշխատանքների պատասխանատվությունը։

44-օրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի հրամանատարն է եղել, ստացել է վիրավորում Վարանգաթաղի բարձունքը ետ վերադարձնելու համար մղվող մարտերում։

Հարմիկ Հովսեփյանը Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է։