կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 14:43

Հայաստանում և Արցախում ավելի քան 13 հազար դիմորդ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել

Հայաստանում և Արցախում ավելի քան 13 հազար դիմորդ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել

 Գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:

«Այս տարի Արցախի ու ՀՀ բուհեր է դիմել 13 360 քաղաքացի: ՀՀ-ից քննություն հանձնելու համար դիմել է 5 185 հոգի՝ «Մաթեմատիկա» առարկայի համար, «Անգլերենի» համար՝ 4 342 և «Հայոց լեզու և հայ գրականության»համար՝ 4074-ը: Արցախից «Մաթեմատիկա» առարկայի համար դիմել է 207 մարդ, «Անգլերենի» համար՝ 96, իսկ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար՝ 322»,- նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անվճար տեղերի համար քննություն է հանձնել 1 824 հոգի, իսկ վճարովի տեղերի՝ 21 820:

Հայտեր ներկայացնելու գործընթացը սկսվել էր ապրիլի 15-ին, ավարտվել է մայիսի 10-ին: