12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռուսական պատվիրակությունը Բաքվի բանակցություններում ցանկանում է կոնկրետ քայլեր ուրվագծել Արցախի տարածքում ծագող հարցերի լուծման ուղղությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովը նաեւ ասել է, որ ռուսական կողմը միտված է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների ամբողջական եւ բարեխիղճ կատարմանը:
Խոսելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ 2 երկրների միջեւ շատ հարցեր կան, բայց խնդիրներ՝ ոչ, իսկ այդ հարցերը շատ են, որովհետեւ հարաբերությունները բազմաշերտ են: