24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ոստիկանությունն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ դրա օրինականությունը ստուգելու նպատակով»,-հայտնում են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Արավուս համայնքի սահմանում ադրբեջանցիները բռնություն էին գործադրել գյուղի հովիվ Ֆելիքս Ավագյանի վրա: