կարևոր
1396 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 13:00

Փաշինյանին էշով ետ տանելու համար Երևան եկած աչաջուրցին ազատ է արձակվել

Փաշինյանին էշով ետ տանելու համար Երևան եկած աչաջուրցին ազատ է արձակվել

Երեկ բերման ենթարկված իջևանցի տղամարդը, որը «Իլհամ» անանով ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի դիմաց՝ «իրենց «գժին, շաշին» տուն տանելու համար, ազատ է արձակվել:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ նա բերման էր ենթարկվել Վարչական իրավախախտումների վեաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը: Նա սպասում էր Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան, էշի վրա թարս նստեցրած, տանի Իջևան: