կարևոր
748 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 12:23

Երուսաղեմում ու Գազայի հատվածում լարվածությունը վերածվել է պատերազմի

Երուսաղեմում ու Գազայի հատվածում լարվածությունը վերածվել է պատերազմի

Երուսաղեմում ու Գազայի հատվածում լարվածությունը վերածվել է պատերազմի:

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորման ենթադրյալ դիրքերը, երբ այս խմբավորումն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռ է արձակել: Ընդ որում, հրթիռներից առնվազն 7-ը հարվածել են Երուսաղեմին:

Պաղեստինյան կողմի հաղորդմամբ՝ հարվածների հետեւանքով 24 մարդ է մահացել, որից 9-ը՝ երեխա:

Իսրայելի զինված ուժերից էլ հայտնել են, որ «Համաս» խմբավորման առնվազն 15 անդամի են սպանել: Հաղորդվում է նաեւ մոտ 70 վիրավորի մասին:

Նշենք, որ «Համաս»-ը սպառնացել էր հարվածել, երբ օրերս Արեւելյան Երուսաղեմում բողոքի ցույցեր ու բախումներ էին գրանցվել Իսրայելի ոստիկանների ու պաղեստինցիների միջեւ այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել էր Արեւելյան Երուսաղեմի Շեյխ Ջարրահ թաղամասից մի քանի ընտանիքներ վտարել իրենց տներից: Ըստ էության, քաղաքի ժողովրդագրական կառուցվածքը փոխելու նպատակով Իսրայելը փորձում է Երուսաղեմից տարհանել պաղեստինցիներին եւ նրանց տները հանձնել իսրայելցի հրեաներին: Ամեն դեպքում, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Համաս»-ը հատել է կարմիր գիծն ու Իսրայելը հուժկու հարվածով կպատասխանի: