Մայիսի 11-ին՝ առավոտյան, պայթյուն, ապա կրակոցներ են լսվել Թաթարստանի մայրաքաղաք Կազանի դպրոցներից մեկում:
Դպրոցի վրա հարձակում գործած երկու անձանցից մեկին հաջողվել է ձերբակալել: Նա 17 տարեկան դեռահաս է:
Վերջին տվյալներով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 8 երեխա եւ մեկ ուսուցիչ: 4 մարդ հոպիտալացվել է:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են օպերատիվ ծառայություններն ու ոստիկանության աշխատակիցները: Երեխաների տարհանումը դեռ շարունակվում է: Կազանի դպրոցի հրաձգության մանրամասներին կանդրադառնանք նաեւ մեր մյուս թողարկումներում: