կարևոր
631 դիտում, 5 ամիս առաջ - 2021-05-11 12:03

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից 31 մարդ է մահացել

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից 31 մարդ է մահացել

Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 788 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  324 256 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է ՝ 28 532 թեստավորում, որից 20 349-ը հակամարմինների արագ թեստով, 8 183-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 251 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 303 679 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 4 336:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.76 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 6.07%, վերջին 7 օրվանը՝ 6.35%: