Մայիսի 11-ը տարվա 131-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 234 օր։
- 330 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս:
- 868 թ. - Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը։
- 1858 թ. - Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։
- 1895 թ. - Աբգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությա չիրագործեց։
- 1904 թ. - ծնվել է Սալվադոր Դալին՝ իսպանացի հանրայատ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից։
- 1981 թ. - մահացել է Բոբ Մառլին՝ ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող։