կարևոր
847 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 21:01

Մայր բուհի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ նախարարությունն իրենն է պարտադրում ու համալսարանականների մտահոգությունները բազմապատկում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայր բուհի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Կրթության գործընթացի կազմակերպիչ ու պատասխանատու գերատեսչության նոր ձեռնարկումների մի մասը խիստ դիմադրության ալիքի են հանդիպել:

Երեւանի պետական համալսարանի կառավարման խնդրի, ինքնավարության աստիճանի մասին է որքան ժամանակ բարձրաձայնվում: Նախարարությունն իրենն է պարտադրում ու համալսարանականների մտահոգությունները բազմապատկում:

ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ: Նա, անդրադառնալով մայր բուհի Հոգաբարձուների խորհրդի կազմին, նշել է, որ իր կարծիքով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: 

Թե ինչ է քննարկվել բուհի գիտխորհրդի անդամների հետ նախարարի պաշտոնակատարի հանդիպմանը՝ մանրամասնում է Զարուհի Սահակյանը: