կարևոր
607 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 20:40

Գազայի հատվածից Իսրայելը ռմբակոծվել է ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածով

Գազայի հատվածից Իսրայելը ռմբակոծվել է ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածով

Վերջին մեկ ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելը ռմբակոծվել է ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածով։

Երուսաղեմ և Բեյթ Շեմեշ քաղաքներում միացել են տագնապի ազդանշաններ, հրթիռներից մեկը որսացվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:

Տագնապի ազդանշաններ են միացել Երուսաղեմ և Բեյթ Շեմեշ քաղաքներում (Երուսաղեմի շրջան), այնուհետև Աշկելոնում, Սդերոտում և Գազայի հատվածին հարակից տարածքում:

Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան Երուսաղեմի Ալ-Ակսա և Շեյխ Ջարահ մզկիթների շրջաններից:

 Գազայի հատվածի  Առողջապահության նախարարությունը հաստատում է, որ առնվազն 9 մարդ, այդ թվում ՝ 3 երեխա, սպանվել է իսրայելական զինուժի պատասխան հարվածների արդյունքում: