կարևոր
1897 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-10 20:05

Վարչապետ չընտրվեց, խորհրդարանը իրավունքի ուժով կարձակվի

Վարչապետ չընտրվեց, խորհրդարանը իրավունքի ուժով կարձակվի

Անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվել: Խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ հատուկ նիստում դարձյալ առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Միակ թեկնածուն նա էր, որի օգտին կողմ է քվեարկել՝ 1 պատգամավոր, դեմ՝ 1, եւ 76 պատգամավոր էլ՝ ձեռնպահ: 

Մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 3-ին, Փաշինյանը, ինչպես ենթադրում է խորհրդարանն արձակելու ընթացակարգը, չէր ընտրվել վարչապետի պաշտոնում:

Իրավունքի ուժով խորհրդարանի արձակումն արձանագրելուց հետո հանրապետության նախագահը պետք է արտահերթ ընտրությունների անցկացման օր նշանակի: Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ մինչ Ազգային Ժողովի նոր կազմով առաջին նիստը, այս արդեն արձակվող գումարման Ազգային Ժողովը շարունակելու է գործել: