կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 19:11

Դաշինքի ձևավորումը թելադրված է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել երկիրն այս վիճակի հասցրած փաշինյանական իշխանությունից ազատվելու ու հաշվարկված ծանր աշխատանքով առաջացած բազմաթիվ խնդիրները մեկ առ մեկ լուծելու ուղղությամբ․ վստահ են նորաստեղծ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները:

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն են հզոր միավորում կազմել ու հավակնում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակով իրենց ձեւավորած մասնագիտական թիմով ստանձնելու արժանապատիվ ապագա կերտելու գործը:

Մայիսի 9-ին՝ խորհրդանշական օրը, կողմերը միասնական հռչակագրի ներքո են ստորագրել, ներկայացրել անելիքի ընդհանուր կետերն ու հանրահավաք անցկացրել Ազատության հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում։