կարևոր
4654 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-10 18:21

Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին Փաշինյանին էշով իր ծննդավայր ետ տանելու համար եկած համերկրացուն

Այսօր Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին:

Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը: 

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ»,-նշել է նա։

Իջևանցին ներկայացավ, որ Աչաջուր գյուղից է, եկել է իր հայրենակցին՝ Նիկոլին, էշի վրա թարս նստեցնի, տանի։

«Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց նա։

Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, տեղյակ ա։Նա նշեց, որ Իջևանից է

«Ես էլ իջևանցի եմ, ամաչում եմ ասեմ, որ իջևանցի եմ»,-ասաց նա։

Հարցին՝ քաղաքի կենտրոնում ի՞նչ է անում էշը, իջևանցին պատասխանեց՝ քաղաքի կենտրոնում ի՞նչ գործ ունի դավաճանը։

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին աչաջուրցի երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։

Հարցին՝ ի՞նչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Լրագրողի ճշտող հարցին՝ կուղեկցեն Ազգային ժողո՞վ, ասացին՝ ոչ, համապատասխան վայր։