կարևոր
592 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 17:37

ՀՔԾ-ն մերժել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամտի աղբյուրները թաքցնելու մասով քրգործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամտի աղբյուրները թաքցնելու մասով քրգործի հարուցումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից. «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։

Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, ինչն էլ կասկած է առաջացրել։