կարևոր
2437 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-10 16:32

Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի սուտասան են այսօրվա իշխանությունները. Նարեկ Մանթաշյան

Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի սուտասան են այսօրվա իշխանությունները. Նարեկ Մանթաշյան

Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի սուտասան են այսօրվա իշխանությունները... այս մասին գրառում է կատարել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը․

«Ուրեմ այսօր ԱԺ ում Սասուն Միքայելյանը հարցազրույցա տալիս և հայտարարումա, որ ինք Նախագահ Քոչարյանի տարիներին կրելա զրկանքներ ու բանտերումա եղել.

Ես չեմ ալարել ու Վիքիպեդիայից հանել եմ նրա պաշտոնական կենսագրությունը...

Ստորև՝

1996-1999 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 25 ընտրատարածքից։

2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ՝ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել։

Հ.Գ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998-2008թթ

Հ.Հ.Գ Սյուզի Բադոյան, որպես ԱԺ ում աշխատող լրագրող խնդրում եմ ստախոսին հորդորել, կամ կենսագրությունը փոխի, կամ ներողություն խնդրի կեղծիքի համար...

տեսանյութը մեկնաբանությունում...»։