կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 16:24

Սերգեյ Լավրովն աշխատանքային երկօրյա այցով կլինի Բաքվում

Սերգեյ Լավրովն աշխատանքային երկօրյա այցով կլինի Բաքվում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային երկօրյա այցով կլինի Բաքվում: Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը կքննարկվի իրավիճակը Արցախում, նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը:

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին եւ 6-ին էլ Լավրովը Երեւանում էր: Իսկ մինչ Լավրովի ժամանումը Բաքու, Ադրբեջանի նախագահը Նախիջեւան է մեկնել, որտեղ մասնակցել է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը: Ի դեպ, պաշտոնական Կրեմլի փոխանցմամբ՝ այսօր նաեւ կայացել է Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը: Նախագահները հաստատել են ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցության ընդլայնման տրամադրվածությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ:

Նշվում է նաեւ, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիեւը միմյանց ջերմորեն շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: