կարևոր
2089 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-10 15:55

ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը․ Դավիթ Ափոյան

ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը․ Դավիթ Ափոյան

«Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության՝ խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոս ուսանողների և դասախոսների համակազմի շնորհիվ։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր», - այս մասին ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանին։

«Դուք այս ամեն ինչը քննարկե՞լ եք Ձեր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին։ Եթե հետագայում առիթ հանդիսանա, որ ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովի մեջ, փոխանցեք նրան, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի։ Հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊհ ուսանողական խորհրդի նախագահը», - ասաց Դավիթ Ափոյանը բուհերում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ։

Հիշեցնեն՝ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, 10 տոկոսը՝ ԿԳՄՍՆ-ն, 10 տոկոսը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսն էլ՝ ուսանողական կազմը։