09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Պուտինն ու Ալիևը «ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են մարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ հերոսություն և նվիրվածություն ցուցաբերած վետերաններին»:
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական համակողմանի համագործակցություն հաստատելու տրամադրվածությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ: