կարևոր
391 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 15:37

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել է հիվադանոց

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել է հիվադանոց

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված

երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից:

Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:

Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ»:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ: