կարևոր
481 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 15:28

Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում

Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

«Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս՝-911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: