կարևոր
406 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 14:06

Ձեռնաշղթաներ Մանե Գևորգյանի համար. 4-րդ իշխանության դեմ ցանկացած պայքար ձախողվելու է այնպես , ինչպես ձախողվելու է Փաշինյանի պայքարը իշխանության համար. Հայկ Դերզյան

Ձեռնաշղթաներ Մանե Գևորգյանի համար. 4-րդ իշխանության դեմ ցանկացած պայքար ձախողվելու է այնպես , ինչպես ձախողվելու է Փաշինյանի պայքարը իշխանության համար. Հայկ Դերզյան

Ես մի փոքր նվեր եմ բերել, որն ուզում եմ անձամբ մատուցել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին. ես ձեռնաշղթաներ եմ բերել։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ հայտարարել է մեդիա փորձագետ Հայկ Դերզյանը։

«Ես ձեռնաշղթաներ եմ բերել, որ տիկին Գևորգյանը այլևս իրեն թույլ չտա ձեռքերը երկարացնել լրագրողների նկատմամբ, որպեսզի ընդհանրապես իրեն թույլ չտա որևէ ավելորդություն։ Այս ձեռնաշղթան ընդհանրապես հունիսի 20-ից հետո կարող են կրել իր ղեկավարները, իսկ մինչեւ այդ նա պիտի կրի, որպեսզի ձեռքերը չերկարացնի 4-րդ իշխանության ներկայացուցիչիչների նկատմամբ։ Բոլորին պիտի պարզ լինի,որ 4-րդ իշխանության դեմ ցանկացած պայքար ձախողվելու է այնպես , ինչպես ձախողվելու է Փաշինյանի պայքարը իշխանության համար։ Ես վստահ եմ՝ նա պատվով կկրի այս ձեռնաշղթաները»,- ասել է Դերզյանը՝ մտնելով կառավարության ընդունարան։

Նշենք, որ մեդիափորձագետը ակցիան իրականացնում էր ի աջակցություն լրագրողների, մասնավորապես tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանի:

Հիշեցնենք. որ երեկ Մանե Գևորգյանը և Փաշինյանի թիկնապահները Եռաբլուրում խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը և արգելել էին Tert.am և News.am լրատվամիջոցներին մոտենալ և լուսաբանել Փաշինյանի` Եռաբլուր այցը։ 

Հիշեցնենք, նաև, որ Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղել՝.«պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք եկել Եռաբլուր»: