կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 13:17

Ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից. Կրթության նախարարությունը շրջաբերական է տարածել Վերջին զանգի միջոցառումների անցկացման վերաբերյալ

Ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից. Կրթության նախարարությունը շրջաբերական է տարածել Վերջին զանգի միջոցառումների անցկացման վերաբերյալ

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները: Այս մասին հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջացոռւմը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,- ասել է Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը նկատել է, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից: