կարևոր
1573 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 12:54

Երուսաղեմում բախումները շարունակվում են․ պաղեստինցիները քարեր են նետել Իսրայելի անվտանգության ուժերի վրա

Երուսաղեմում բախումները շարունակվում են․ պաղեստինցիները քարեր են նետել Իսրայելի անվտանգության ուժերի վրա

Երուսաղեմի «Ալ Աքսա» մզկիթի մոտ պաղեստինցի ցուցարարների եւ Իսրայելի բանակայինների միջեւ բախումներն այսօր էլ շարունակվում են:

Պաղեստինցիները քարեր են նետել Իսրայելի անվտանգության ուժերի վրա: Վերջիններն էլ լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ են կիրառել: Վերջին 3 օրերի ընթացքում տեղի ունեցած բախումներ ընթացքում արդեն հարյուրավոր պաղեստինցիներ են վիրավորվել:

Տուժել է նաեւ 20-ից ավելի իսրայելցի բանակային: Լարվածությունը սկսվեց, երբ Իսրայելի դատարանը որոշեց շրջափակել Երուսաղեմի «Շեյխ Ջարրահ» արաբական թաղամասը՝ այնտեղից արաբ բնակիչներին հեռացնելու համար: Ստեղծված իրավիճակն այսօր ավելի ուշ կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: