կարևոր
2989 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-10 12:13

Արտակ Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար

Արտակ Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Սուրենի Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Արտակ Ղազարյանը 2019 թվականին եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:

Արտակ Ղազարյանը ամուսնացած է, ունի 4 երեխա: