Նիկոլ Փաշինյանի` 2021 թվականի մայիսի 8-ի թիվ 487-Ա որոշմամբ՝ Վարդուհի Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:
Վարդուհի Գրիգորյանը 2001-2011 թվականներին աշխատել է առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում` որպես առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ: 2013-2021 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետի, ապա վարչության պետի պաշտոնները:
Վարդուհի Գրիգորյանը ամուսնացած է, ունի 2 երեխա:
Աշխատանքային գործունեության ընթացքում 2016 թվականին պարգևատրվել է առողջապահության նախարարի պատվոգրով, 2020 թվականին արժանացել է վարչապետի շնորհակալագրին, 2021 թվականին պարգևատրվել «Մխիթար Հերացի» մեդալով: